ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հյուսիսային Կորեային կոչ է արել դադարեցնել միջուկային զենքի մշակման ծրագիրը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հյուսիսային Կորեային կոչ է արել դադարեցնել միջուկային զենքի մշակման ծրագիրը
07.01.2016 | 10:45

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Փխենյանը խախտում է տարածաշրջանային և միջազգային կայունությունը, և Հյուսիսային Կորեային ապամիջուկայնացման բանակցությունների կոչ է արել՝ միջուկային փորձարկումների մասին հայտարարությունից հետո: «Հյուսիսային Կորեայի հայտարարած միջուկային փորձարկումները խախտում են տարածաշրջանային և միջազգային կայունությունը, դա ՄԱԿ ԱԽ բանաձևերի ակնհայտ խախտում է: Ես դատապարտում եմ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների մշակման ծրագրերի շարունակությունը, նրա սպառնալից հռետորաբանությունը»,- հայտարարել է Յենս Ստոլտենբերգը: Նա Փխենյանին կոչ է արել կատարել միջազգային պարտավորությունները: «Հյուսիսային Կորեան պետք է ամբողջովին և անդառնալիորեն դադարեցնի միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների մշակման ծրագրերն այնպես, որ դա հնարավոր լինի ստուգել և վարկունակ ու իրական բանակցություններ սկսել ապամիջուկայնացման շուրջ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Դիտվել է՝ 1799

Մեկնաբանություններ